Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրակլի Կոբախիձեն կրկին ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու:

Այս մասին քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Ինչպես գիտեք, մեր կանոնադրության համաձայն, կուսակցության պատվավոր նախագահն իրավունք ունի առաջադրելու վարչապետի թեկնածու։ Թերևս ոչ մեկի համար առանձնահատուկ անակնկալ չի լինի, որ Բիձինա Իվանիշվիլին Իրակլի Կոբախիձեին ներկայացրեց որպես վարչապետի թեկնածու: Բնականաբար, դրան լիովին աջակցեց քաղխորհուրդը»,- նշել է Մդինարաձեն։

Նա նաև ասել է, որ խորհրդարանի գործող խոսնակ Շալվա Պապուաշվիլին ևս կրկին կառաջադրվի օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում:

302