Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։
Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2․800․000դր։ Ներկայացվել է 3.500․000դր չափով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
21 Նոյեմբեր, 2024 21:21
245