ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Մադրիդում հանդիպել է իսպանացի գործընկերների հետ։

 

Երկու կողմերն էլ բարձր են գնահատել հանդիպման ձևաչափը և դրա արդյունավետությունը։

 

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդգծել է ՄԱԱԵ մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Ղազարյանը ներկայացրել է նաև ընդհանուր միտումները հարկադիր վերադարձի ոլորտում, թվերի դինամիկան՝ վերջին տարիների կտրվածքով։

 

Իսպանացի գործընկերներն աջակցություն են հայտնել ոլորտի բարեփոխումների ուղղությամբ հայկական կողմից գործադրվող ջանքերին:

828