Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Պրոբլեմը կա, որ շատ ծավալների պրոցեսների մեջ որոշ դրվագների մասին այդքան լավ չհիշեմ: 2018 թվականից ես ունեմ հանձնարարական զբաղվելու խնդիրները լուծելով: Ես հասկանում էի, որ շատ հարցերում «կացնային» մոտեցումը կարող է ուղղակի բազմաթիվ խնդիրներ առաջացնել, բայց քանի որ այդ հանձնարարականը և ժամանակը պատշաճ չի օգտագործվել հիմա ամենայն հարգանքով ես այդ խնդիրը լուծելու եմ «կացնային» ձևով»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Հիմա ինչ է տեղի ունենում ՝ ես գերատեսչությունների մեքենքաների ցուցակները ուզում եմ և ուղղակի գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա, բայց նաև ուզում եմ ասել, որ խոսքը ծառայողական մեքենաների մասին է»
Վարչապետը ասաց, որ ինքը երբեք չի ցանկացել, որ սպոնտան որոշումների տրամաբանություն գործի: