Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունից հետո ինչ-որ ձևով փոխվել է Հայաստանի վիրաբերմունքը միավորման հանդեպ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը նշել է, որ շատ քիչ ժամանակ է անցել Կազանի գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ի գործունեության հետ կապված պաշտոնական Երևանի դիրքորոշման նոր ասպեկտները դատելու համար։
«Մենք հասկանում ենք, որ մեր հայ ընկերներին ժամանակ է պետք միջպետական այս ակումբի գործունեությանը ուշադրությամբ ծանոթանալու համար։ Օբյեկտիվորեն, ԲՐԻԿՍ-ի ընտանիքում են Հայաստանի կարևորագույն գործընկերները. բացի Ռուսաստանից՝ Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄԷ-ն, որոնց ներկայությունը, անկասկած, մեծացնում է այս հարթակի գրավչությունը Երևանի համար։ Դրան միանալու իրենց մտադրությունը հայտնել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։ Սա թույլ է տալիս ասել, որ ամբողջ Հարավային Կովկասը զգում է ԲՐԻԿՍ-ի ձգողականությունը»,- նշել է դեսպանը