Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն (ՈւԵՖԱ) ավարտել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի գործով հետաքննությունը։

 

Սոցիալական ցանցերում կատարած հայատյաց, ռազմատենչ գրառման համար, որով կոչ էր արվում սպանել բոլոր հայերին՝ անկախ նրանից՝ ծե՞ր են, երեխա՞, թե՞ կին, ՈւԵՖԱ-ն Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է զբաղվել ֆուտբոլային որևէ գործունեությամբ։ Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ն դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի վերջինս ընդլայնի ցմահ որակազրկումը նաև միջազգային մակարդակում: Բացի այդ, աշխատակցի ֆաշիստական և խտրական այլ վարքագծի դրսևորման համար ադրբեջանական ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով։

 

Հիշեցնենք, որ Նուրլան Իբրահիմովի գրառումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էին միջազգային պատկան մարմիններին։ Մասնավորապես, ՖԻՖԱ-ին, ՈւԵՖԱ-ին և ՄՕԿ-ին հասցեագրված նամակներով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կոչ էր արել խստագույնս դատապարտել Ն. Իբրահիմովի՝ միջազգային մարզական կոնվենցիաները և միջազգային օլիմպիական շարժման հիմնարար սկզբունքները ոտնահարող ռասիստական հայտարարությունը, դրան տալ համապատասխան գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

 

702