Ոչ ոք նրանից չի պահանջում, որ նա 50 գոլ խփի մեկ մրցաշրջանում․ Իբրահիմովիչը՝ Մորատայի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի ելույթները, ով անցյալ ամառ տեղափոխվել է Միլան՝ Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո։
Իբրահիմովիչն ակնարկել է, որ Մորատայից այս մրցաշրջանում շատ գոլեր չեն ակնկալվում, բայց միևնույն ժամանակ նա արդեն ցուցադրում է իր առաջատարի որակները․
«Մենք շատ գոհ ենք այն ամենից, ինչ Մորատան բերում է թիմին, սա հենց այն է, ինչ մենք սպասում էինք նրանից, ոչ ոք նրանից չի պահանջում, որ նա 50 գոլ խփի մեկ մրցաշրջանում։
Բայց նա խաղադաշտում շատ մեծ աշխատանք է կատարում և նաև առաջատարն է, շարժիչ ուժ այլ ֆուտբոլիստների համար»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Pianetamilan-ը:
Աղբյուր ArmSport.am
25 Նոյեմբեր, 2024 16:45
414