Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս, այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում լրագրողներին ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Խոսելով պնդումների մասին, թե ինքը մանդատը դրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, նա ասաց. «Ո՞վ էր ասաց՝ Սահմանադրություն խախտելով որոշում եք կայացրել: Դա իմ սահմանադրական իրավունքն է, կանոնակարգ օրենքի համաձայն ես եմ որոշումը կայացրել։ Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում։ Որոշումը կարող է լինել երկու տեսակի՝ դիմում գրել կամ դիմում չգրել։ Ես կայացրել եմ որոշում անձամբ և դիմում եմ գրել պատգամավորական գործունեությունս դադարեցնելու։ Խնդրում եմ այսքանով բավարարվել»:
Անդրադառնալով լուրերին, թե ինքը կարող է նշանակվել առողջապահության նախարար, Զեյնալյանն ասաց. «Դուք եք նման բան տարածում, նման բան չկա։ Ես կորոշեմ ինչով զբաղվել: Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ»։