Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արեւմտյան երկրները հոգնել են ուկրաինական հակամարտությունից, մինչդեռ Ռուսաստանը ուժ ունի այն շարունակելու։ Նման կարծի է հայտնել  Foreign Policy ամսագրի սյունակագիրը։
Նրա գնահատականներով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից գրեթե երեք տարի անց արևմտյան երկրները հոգնել են հակամարտությունից։ Նշվում է, որ նրանք «այլևս չունեն քաղաքական կամք՝ օգնելու Կիևին ռազմական ճանապարհով հաղթանակ տանելու» և ձգտում են խաղաղության հասնել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների միջոցով։

Միևնույն ժամանակ, Մոսկվան «շարունակում է մոբիլիզացնել ռեսուրսները սարսափելի ուժով» և չունի զինամթերքի և ռազմաճակատ մեկնելու պատրաստ կամավորների պակաս։ Պարբերականը հավելում է, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր «կհավասարեցվի Ուկրաինայի և Արևմուտքի կապիտուլյացիային»։

 

195