Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ ծննդյան պատմությունը») Երևանում՝ փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին:

Դեկտեմբերի 20-ից Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն։

Սա վառ պատմություն է Սուրբ ծննդյան փրկության մասին, որտեղ բարությունը առճակատվում է Ձյունե թագուհու հմայքին: Հերոսներին վիճակված է հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տոնը մարդկանց սրտեր վերադարձնելու համար։ Հանդիսատեսին սպասում է հետաքրքիր հնարքներով, զարմանալի կատարումներով և ջերմ հույզերով լի ճանապարհորդություն:

Շոու ծրագրում.

• Ակրոբատներ՝ օդային և ոչ միայն,

• ծաղրածուներ,

• ձեռնածուներ («ժանգլյորներ»),

• Էկվիլիբրիստներ,

և այլ ժանրերի արտիստներ, որոնք տոնը կստեղծեն հենց ձեր աչքի առջև:

 

Christmas Story-ն շոու է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են ամենատարբեր ժանրերը՝ դասելով այն Հայաստանի ամենամեծ շոու-նախագծերի շարքում։ Հատուկ այս նախագծի համար ստեղծվել են արտիստների բոլորովին նոր կերպարներ,  թարմացվել են դեկորացիաները, որպեսզի հանդիսատեսն ամբողջովին ընկղմվի տոնական հեքիաթի մեջ։

 

Կազմակերպիչներ.

Շոուի հեղինակները Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրներն են՝ աշխարհահռչակ «America’s Got Talent», «Britain’s Got Talent» և «Spain’s Got Talent» և այլ հեղինակավոր նախագծերի մասնակիցները։ Նրանց վարպետությունն ու յուրօրինակությունը Christmas Story-ն դարձրել են իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել:

 

Տեղեկատվություն հանդիսատեսի համար.

• Ամսաթվերը և ժամերը. ամեն օր դեկտեմբերի 20-ից ժամը17:00-ին (հանգստյան օրերին՝ 13:00-ին և 17:00-ին):

• Վայրը՝ Երևան, Հաղթանակի զբոսայգի, «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ։

• Տոմսերն արդեն վաճառվում են.

հեռախոսով՝ +374 93 66 55 19, +374 93 66 55 14

կամ էլ կայքում՝ tomsarkgh.am

 

Բաց մի թողեք ձեզ և ձեր մտերիմներին իսկական ամանորյա հեքիաթի մթնոլորտ նվիրելու հնարավորությունը։

601