Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը շուտով կավարտվի
Ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության:
983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ ընթանում են ճանապարհի եզրերի կանաչապատ հատվածի հողաշինարարական աշխատանքներ:
Արմավիրի մարզպետարանը հավելել է, որ հետագա վթարներից խուսափելու նպատակով Երևանյան փողոցում փոխարինվել են ճանապարհի բոլոր ենթակառուցվածքները՝ ջրագծերը, անձրևատար կոյուղին, էլեկտրահաղորդակցության և կապի մալուխները:
28 Նոյեմբեր, 2020 02:01
512
Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել հեռախոսը․ կասկածյալը ձերբակալվել է
10 Հոկտեմբեր, 2026 21:26
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա ջուր»
03 Հոկտեմբեր, 2026 15:24
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25 Սեպտեմբեր, 2026 20:15
COVID-19 համաճարակը կավարտվի․ պարզաբանում է ԱՀԿ-ը
05 Մարտ, 2021 19:40