Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թբիլիսիում ու Բաթումում վերականգնվել են բողոքի ակցիաները՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև 2028-ի ավարտը հետաձգելու մասին Կառավարության որոշման դեմ։ Բաթումում ակցիայի մասնակիցները ժամանակավորապես փակել են քաղաք մտնող հիմնական փողոցը, իսկ ավելի ուշ երթ իրականացրել։

Մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել Թբիլիսիում՝ կրկին Վրաստանի խորհրդարանի տարածքում։ Ազատության հրապարակում են հատուկ ջոկատայինները և հատուկ տեխնիկա է կենտրոնացված։

Անվտանգության բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ է մտցվել խորհրդարանում։ Շենք կարող են մուտք գործել միայն պատգամավորները և նրանք, ում անցաթուղթ է տալիս օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարը։ Որոշումն ընդունվել է Ռուսթավելի պողոտայում և հարակից փողոցներում երեկվա գիշերային իրադարձություններից հետո։

434