Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Medianews.site-ը գրում է․

Քիչ չեն այն մարդիկ, ովքեր պատերազմի օրերին ոչինչ չանելով առիթը բաց չեն թողնում բոլորին խելք խրատել՝ հայրենասեր ձևանալով։  Այդպիսիք բազմաթիվ  են նաև Ղարաբաղից Հայաստան եկածների մեջ, վառ օրինակ է Արթուր Օսիպյանը։ Վերջինս հանդիսանում է ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մտերիմը։  ԼՂ բռնի տեղահանումից հետո Արթուր Օսիպյանը առիթը բաց չի թողնում ՀՀ իշխանություններին որպես դավաճան պիտակավորելու համար, պահանջում է անգամ ԼՂ կարգավիճակի հարց լուծել՝  ինչը անիրատեսական է ու հղի նոր պատերազմի վտանգներով։

Զավեշտ է, երբ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մի օր զենք չբռնած ու սեփական հայրենիքի համար չպայքարած անձինք այսօր Հայաստանին պահանջներ են ներկայացնում ու  մեղադրում դավաճանության մեջ։ Այն ինչ, առաջին դավաճանը հենց իրենք են, որ ամեն բան անում են ՀՀ-ի գլխին նոր պատերազմ բերելու համար։  44-օրյա պատերազմի 4000  զոհը քի՞չ էր,  ևս 4000  պետք է զոհվեն ոմանց ամբիցիաների համար։

971