Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումն ընդհատվել է:

Սերիա Ա-ի հերթական տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ֆիորենտինա»-ին: Առաջին կեսի 17-րդ րոպեին խաղն ընդհատվեց «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Էդոարդո Բովեի ուշագնաց լինելու պատճառով: 

Ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով, հետո՝ շտապ օգնության մեքենայով: Խաղը դադարեցվել է:

864