Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Փարիզ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 23-րդ համաշխարհային համաժողովին։

Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները  քննարկումներ կունենան մրցակցության համաշխարհային օրակարգի արդիական հիմնահարցերի  շուրջ: 

Քննարկվելու է նաև  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն ուղղված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտը` մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին ՀՀ-ի համապատասխանության վերաբերյալ:

Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից:

196