Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ-կանոնակարգ սահմանադրական օրենքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ-ի կողմից:
Առաջարկվող կարգավորումների ընդունմամբ ակնկալում ենք նպաստել խորհրդարանական կառավարման մոդելի զարգացմանը, մասնավորապես նախատեսվում է ինստիտուցիոնալ կառուցակարգեր սահմանել որոշ սահմանադրական ինքնավար և պետական մարմինների կողմից ԱԺ տարեկան զեկույցներ, հաղորդումներ ներկայացնելու և քննարկումներ կազմակերպելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը:
«Նախագծի ընդունման դեպքում՝ գարնանային նստաշրջանում, խորհրդարանում մենք հնարավորություն կունենանք լսելու ՔԿ ղեկավարի, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի, ՊԵԿ-ի և այլ կառույցների ղեկավարների տարեկան հաղորդումները: Այս կառույցների մի մասը գրավոր ընթացակարգերով ներկայացնում էր ԱԺ նախագահին իրենց տարեկան հաղորդումները, բայց հաշվի առնելով խորհրդարանական կառավարման մոդելը, այս կառույցների մի մասն ըստ էության իրենց գործունեության ընթացքում առնչվում է մեր հանրության լայն զանգվածի հետ, ուստի անհրաժեշտություն է առաջացել որոշակի քաղաքական իմաստով նրանց խորհրդարանում հյուրընկալելու»,- ասաց նա: