Միջին նորոգման աշխատանքներ՝ Բերդ-Արծվաբերդ-Չինարի ճանապարհի մի հատվածում
![](https://araratnews.am/admin/images/1733206468.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-64, /Հ-36/ (Բերդ) -Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի կմ 16+400 - կմ 32+660 հատվածում՝ ընդհանուր 16.26կմ երկարությամբ։
Կապալառու կազմակերպությունը կատարել է փոսային նորոգում, տեղադրել է հարթեցնող շերտ, այնուհետև՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կատարվել է նաև կողնակների լրացում-հարթեցում։ Ճանապարհը գծանշվել է։ Շինաշխատանքներն ավարտական փուլում են։
Շինարարությունը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
03 Դեկտեմբեր, 2024 10:14
162