Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարգելի հայրենակիցներ, 13 հազար հոգու հարկային բեռ չի ավելանալու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Ինչ վերաբերում է արդեն իսկ ընդունված փոփոխություններին, որ պետք է հունվարի 1-ից ուժի մեջ մտնեն,  դրույքաչափերը ավելացել են, բայց եթե տնտեսվարողներն իրենց ծախսերը փաստաթղթավորեն, իրենց հարկային բեռը կարող է ավելի նվազել, քան հիմա է»,- ասաց Թունյանը:

Թունյանը նաև անդրադարձավ Ջերմուկի թեմային, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին. «Ես վերջին անգամ, որ Ջերմուկում էի, հյուրանոցների սեփականատերերը բողոքում էին նրանից, որ կրակոցների մասին խոսելը մարդկանց վախեցնում է և շատ ժամանակ հետ է պահում, որ մարդիկ գնան Ջերմուկում հանգստանան: Դրա համար շատ հայտարարւթյուններ, որ մենք անում ենք իբր սրտացավաբար, իրականում շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում. պետք է մի քիչ ավելի զգույշ լինենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

296