Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եթե ՀՀ վարչապետը ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, որ եթե վարչապետը իրեն խնդրի հեռանալ պաշտոնից, կանի՞, թե՞ ոչ:

«Գոյություն ունի սուբորդինացիա, երկրորդ հերթին՝ թիմ, և երրորդ հերթին՝ նենց չի, որ վարչապետը մի օր արթնացել է և որոշել է, որ սա, սա, սա պիտի տեղափոխվեն։ Այդ մարդիկ  ունենում են խնդիրներ, ստեղծում են խնդիրներ և սխալներ են անում՝ մեկ, երկու, երեք, չորս , հինգ, և այդ սխալները անձի մասին չեն, համակարգի, արդարադատության, այն իրավիճակի, որի մասին նաև մեր ընդդիմադիր գործընկերներն են բարձրաձայնում: Եվ այդ արձանագրումներից հետո երկրի ղեկավարը պարտավոր է հետևություններ անել, որովհետև իր վրա է ամբողջ պատասխանատվությունը»,- ասաց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

383