Ջերմուկում լեռնադահուկային միջազգային մրցաշարեր կանցկացվեն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ջերմուկի լեռնադահուկային կենտրոնի երկու սահուղիները հոմոլոգացվել են և հավաստագրվել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի (FIS) կողմից՝ որպես միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի էջից:
Այնտեղ իրավունք է ստացվել անցկացնելու ոլորավայէրջի (Slalom) և հսկա ոլորավայրէջքի (Giant Slalom) միջազգային մրցաշարեր:
Առաջին միջազգային մրցաշարը 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրով նախատեսված լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներն են:
03 Դեկտեմբեր, 2024 13:33
304