Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բառակապակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար էր, նոնսենս է: Ես վստահ եմ, որ պարոն Նազարյանը իր մանդատը չէր դնի, եթե նույնիսկ խնդրեին, դրա համար էլ այդ լուծմանն են գնացել, որովհետև շատ ու շատ մարդիկ 2021 թվականին գնացել «Հայաստան» դաշիքին ձայն են տվել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը և դաշնակցկանները այդ մարդուն բերել էին որպես որդեկորույս հայր, էմոցիաների վրա շեշտ էին դրել, և մարդիկ նաև ձայն են տվել իրենց՝ Գեղամ Նազարյանի գոյության, կորուստի, ելույթների, աշխատանքի շնորհիվ, և բարոյական չի պարոն Նազարյանի պարագայում իրենից խնդրել, որ մանդատը վայր դնի»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանն ասաց, որ, իր կարծիքով, դաշնակցությունը փորձում է «Հայաստան» խմբակցությունում իշխանությունը վերցնել և կամաց-կամաց նրանց, ովքեր դաշնակցական չեն, փորձում են խմբակցությունից դուս մղել: