Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ազգային մայդան» կազմակերպելու փորձերը ֆինանսավորվում են դրսից, իսկ ֆինանսավորումն իրականացվում է ոչ թափանցիկ, ինչի պատճառով որոշ ուժեր դեմ են արտահայտվել «Թափանցիկության մասին» օրենքին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Նրանք ցանկանում էին երկրում անթափանց հեղափոխություն կազմակերպել, բայց Վրաստանում «ազգային մայդան» կամ հեղափոխություն չի կարող կազմակերպվել՝ ոչ անթափանց, ոչ թափանցիկ»,- նշել է նա։

Նա նշել է, որ արտաքին ֆինանսավորմամբ Վրաստանում «ազգային մայդան» կազմակերպելու երրորդ փորձը նույնպես ձախողվեց։

«Ազգային մայդան» կազմակերպելու հերթական փորձը, որը կապված էր «Թափանցիկության օրենքի» հետ, իսկ հիմա երրորդ փորձը, սկզբունքորեն կարելի է ասել, որ չորրորդն էր, օրենքին առնչվող երկու փորձ եղավ: «Ազգային մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը Վրաստանում նույնպես ձախողվեց»,- հայտարարել է Կոբախիձեն։

290