Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ մեկշաբաթյա բողոքի ակցիաների ֆոնին։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։
Մասնավորապես նշված է, որ ԱՄՆ-ն Վրաստանի գործընկերն է, իսկ այս գործընկերությունը հիմնված է ազատության և ժողովրդավարության ընդհանուր հանձնառության, ինչպես նաև Վրաստանը եվրատլանտյան ընտանիքում տեսնելու ցանկության վրա:
Պետքարտուղարն իր հայտարարության մեջ խստորեն դատապարտել է «Վրացական երազանք» կուսակցության գործողությունները բողոքող քաղաքացիների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության նկատմամբ։ Նա նշել է, որ նրանք, ովքեր խաթարում են ժողովրդավարական գործընթացները կամ ճնշում են Վրաստանի քաղաքացիների իրավունքները, պատասխանատվության կենթարկվեն։