![](https://araratnews.am/admin/images/1733398330.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի առողջապահության նախարարությունից արձագանքել են մամուլում շրջանառվող լուրերին, որոնք վերաբերվում են ջրծաղիկի պատվաստանյութը Հայաստան բերելու ուշացմանը։
Հարցին, թե ի՞նչ փուլում է պատվաստանյութի մատակարարման գործընթացը, առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը մանրամասնել է․
«Արձագանքելով ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ձեռքբերման մասին շահարկումներին՝ հարկ եմ համարում որոշ արձանագրումներ անել։
Ջրծաղիկի պատվաստանյութ ձեռք բերելու համար դեռևս 2023թ. ընթացքում մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ: 2024թ.-ին հաղթող կազմակերպությունը իրականացրել է մատակարարում՝ սահմանված ժամկետներում։
Նկատեցի, որ հրապարակումներում շահարկվում է այն միտքը, թե ինչու առողջության առաջնային պահպանման օղակները դեռևս ապահովված չեն ջրծաղիկի դեմ պատվաստանյութով: Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումը ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման պրոցեսը չի կարող արագացվել:
Վերահաստատում ենք, որ մեզ համար հանրային առողջությունը գերակա է, ուստի որևէ հոդված, հրապարակում կամ նեղ շրջանակի «մտահոգություն» չի կարող արհեստականորեն արագացնել պատվաստանյութերի մատակարարման գործընթացը»: