Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Պատմության մեջ դեռ չի եղել դեպք, որ աղքատ կուսակցությունը ընտրություններ հաղթի և գա իշխանության: Միշտ հարուստներն ու օլիգարխներն են հիմնականում եկել իշխանության և հատկապես, եթե չլիներ հեղափոխությունը, մեր կուսակցությունը գրեթե շանս չէր ունենա իշխանության գալու»,- ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի ելույթին, որը Հայաստանի պետական պարտքի սպասարկումը համեմատել էր Գյումրի քաղաքի տարեկան բյուջեի հետ, պատգամավորն ասաց. «Ես դրան հատուկ ուզում եմ անդրադառնալ, քանի որ երբ խոսում ենք թալանից և կոռուպցիայից, ուզում եմ հիշեցնել, որ հենց «Հայաստան» խմբակցության ղեկավարի մենակ ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակներով անցնող գույքի ընդհանուր արժեքը գերազանցում է ոչ միայն Գյումրիի, այլ նաև Գորիսի, Մարտունու, Վարդենիսի և մնացած քաղաքների պետական բյուջեին ընդհանուր առմամբ»: