Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

 

Կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգի, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

 

Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնց շրջանակում Կանադայի և Հայաստանի խորհրդարանների աշխատակազմերի միջև տեղի են ունենում փորձի փոխանակման աշխատանքներ՝ ապահովելով երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի լայն համագործակցությունը:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, խաղաղության պայմանագրին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

536