
«Եռակողմ հայտարարությունը, որը նոյեմբերի 9-ին ստորագրվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև, 9 կետ է ներառում, սակայն կան հարցեր, որոնք ներառված չեն, մասնավորապես՝ սիրիացի վարձկանների դուրսբերման, ինչպես նաև ԼՂ հետագա հնարավոր կարգավիճակի վերաբերյալ հարցերը: Կան նաև խնդիրներ՝ ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման հետ կապված, ուստի անհրաժեշտ է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Այդպիսի ցանկություն հայտնել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները»,- ընդգծեց Լըմուանը:
Նա հայտարարեց, որ Ֆրանսիան այս պահին կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, այն է՝ որ Թուրքիան դուրս բերի վարձկաններին տարածաշրջանից, ինչպես նաև, ըստ ԱԳՆ պետքարտուղարի, Ֆրանսիան եվրոպացի գործընկերների հետ պատրաստվում է քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը:
«Մենք կշարունակենք հետևողական լինել, որպեսզի կարողանանք հանգել արդյունքների»,- եզրափակեց Լըմուանը: