Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում արձագանքեց հարցին, որ ընդդիմությունը չի կարողացել հասնել իշխանափոխության իր նպատակին, արդյոք իրեն ևս մեղավոր համարո՞ւմ է դրա համար։

Վերջինս նկատեց՝ ընդդիմությունն է պատասխանատվություն կրում։

«Խորհրդարանական ընդդիմությունը եկել է խորհրդարան իշխանափոխության օրակարգով, քանի դեռ primeminister.am-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, մենք ձախողել ենք, այդտեղ բարդ հանրահաշիվ կամ ֆիզիկա չկա։

Սխալների վերլուծություն արվում է, բայց ես ինքս երբեք չեմ լինելու այդ գործիչն ու չեմ հասկանում իրական քաղաքական ընդդիմադիր գործիչներին, որոնք իրենց սխալները վերլուծում են հրապարակային, այդ սխալների մեջ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բացթողումներ, կան բաներ, որոնց շտկումը հեշտ է, ենթադրում է քաղաքական տեխնոլոգիայի մակարդակում փոփոխություններ, կան սխալներ, որոնց փոփոխությունները ենթադրում են գաղափարախոսական շտկումներ, դրանք կամեռայի միջոցով չեմ քննարկում գործընկերներիս հետ»,- ասաց նա։

372