Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 6-ին հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցի թիվ 6/6 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցն ընկել է հորանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դին փրկարարները հատուկ ճոպաններով դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին։
Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ով աշխատում էր նշված շինարարությունում՝ որպես բանվոր։
06 Դեկտեմբեր, 2024 21:48
1121
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
15 Հուլիս, 2026 00:01
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
12 Սեպտեմբեր, 2026 10:28
Խնամքի ծառայությունների դիմումն այսուհետ հնարավոր է ներկայացնել ամբողջությամբ առցանց
11 Սեպտեմբեր, 2026 18:12
Մոդին Պուտինին նվիրել է Հնդկաստանում 2 հազար տարի առաջ գրված գրքի ռուսերեն թարգմանությունը
11 Սեպտեմբեր, 2026 15:02