Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիացի զինվորականները լքում են Դամասկոսի կենտրոնը, կենտրոնական հեռուստատեսության շենքն իբրև գրավված է, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:

«Աղբյուրները հաղորդում են, որ զինված սիրիական ընդդիմությունը մտնել է Դամասկոս ու այդ ֆոնին բանակը դուրս է բերում իր ուժերը մայրաքաղաքից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, սիրիական Sham FM ռադիոկայանը հայտնում է, որ Դամասկոսում լսվում են պայթյունի ձայներ:

Ավելի վաղ AFP-ն հայտնել էր քաղաքում կրակոցների մասին:

Sham FM-ի տվյալով՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը:

467