Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 8-ին` ժամը 12:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ այրվում է ավտոցիստեռն՝ ընդհանուր 24 տոննա տարողությամբ, որից 20 տոննան բեռնված է հեղուկ գազով:

294