Չինաստանի դեսպանատան հարևանությամբ վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 9-ին մահվան եքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում 37-ամյա Գարիկ Ե.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Արաքսի Պ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
09 Դեկտեմբեր, 2024 10:51
161