Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառումյանի հետ հայացքների մենամարտից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է իր մրցակցի մասին։
«Առաջին ասպեկտը, որում Արմանը բարելավել է, փորձն է։ Նա արդեն բավականին շատ մենամարտեր է անցկացրել UFC-ում։ Փորձը գումարով չես ձեռք բերի։ Ծառուկյանը փորձ է հավաքել, բայց նրա տեխնիկան, կարծում եմ, նույնն է։
Ես դիտել եմ նրա բոլոր մենամարտերը։ Ծառուկյանը լավ է պայքարում, փորձում է մրցակցին պառկեցնել գետնին ու խնդիրներ ստեղծել նրա համար։ Բայց գիտեմ, որ բոլոր հնարավորություններն ունեմ, որպեսզի կարողանամ պաշտպանվել։ Այդ պատճառով էլ ես լավագույն մարտիկն եմ համարվում»,- Մախաչևի խոսքերը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու Մախաչևը մրցելու են հունվարի 18-ին՝ Լոս Անջելեսում։ Այն լինելու է UFC-311 մրցաշարի գլխավոր մենամարտը։
2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում մրցավարների որոշմամբ՝ պարտվել:
Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել 1 անգամ: