Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Jamais» («Երբեք») երգի և տեսահոլովակի պրեմիերան: Երգը նվիրված է Շառլ Ազնավուրին ու պատրաստվել է մաեստրոյի 100 ամյակի շրջանակում՝ Կառավարական հանձնաժողովի որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության և Հրաչյա Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ։ Նախագծի վրա հսկայական թիմ է աշխատել՝ Հայաստանում և Ֆրանսիայում։ Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը: Նախագծում ընդգրկված են 10 հայտնի արտիստներ Ֆրանսիայից և Հայաստանից՝ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան, Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան և Էրիկ Կարապետյան:

Երգի տեսահոլովակը արդեն հասանելի է Youtube-ում։

420