Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 4 մեքենա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, «Վահագնի» թաղամասի և «Ուռենի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Կամազ», «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2 ավտոմեքենաների գազաբալոններն ու սահմանազատել են տարածքը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
10 Դեկտեմբեր, 2024 21:21
480
Ապարանից Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխված 15-ամյա աղջիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում. նրա կյանքը փրկվել է
12 Հոկտեմբեր, 2026 12:16
Մեքենան դուրս է եկել Սևան-Երևան ավտոճանապարհից և գլորվել ձորակը. կան տուժածներ
12 Հոկտեմբեր, 2026 10:40
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52