Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուս թենիսիստները կարոտում են Դևիսի գավաթում ելույթներին, բայց ազգային հավաքականում խաղալու ցանկություն բոլորի մոտ դեռ կա։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։

«Իհարկե, մենք կարոտում ենք Դևիսի գավաթին, աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ ես և տղաները միշտ խաղացել ենք ազգային հավաքականում։ Այդ ցանկություն կա և կլինի»,- ասել է Խաչանովը։

2022 թվականի մարտի սկզբին Թենիսի միջազգային ֆեդերացիան կասեցրել է Ռուսաստանի և Բելառուսի թենիսի ֆեդերացիաների անդամակցությունը և չեղյալ համարել մրցաշարերն այս երկրներում, իսկ մարտի 14-ին հաստատել է Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների դուրս մնալը թիմային մրցումներից։

Նշենք, որ Ռուսաստանի հավաքականը Դևիսի գավաթի եռակի հաղթող է (2002, 2006, 2021)։

423