Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել, որի մեկնաբանությունների դաշտում քաղաքացիները կարող են թողնել վարչապետին ուղղված «մեղադրանքները»:

 

Գնդակահարության պատ

Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում:), որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով:

Բնականաբար՝ հայհոյանքներին առավելեւս հայհոյանքով չեմ պատասխանելու եւ որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես:

Իսկ նրանք ովքեր աջակցության խոսքեր են գրում, բոլորիդ սիրում եմ եւ կոչ անում այս գրառման ներքո ակտիվ ՉԼԻՆԵԼ, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի բովանդակային մեղադրանքները գտնելը:

Սիրում եմ նաեւ մյուսներին, այսինքն՝ բոլորին:)

369