Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն այսօրվա նիստում դադարեցրեց Գյումրիի համայնքի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրեց։
Մենք առաջին անգամ Գյումրիում իրականացրեցինք նախնական քվեարկություն, որը միջազգային տերմինաբանությամբ հայտնի է մեզ փրայմըրիզ անունով, իհարկե առաջին փորձը շատ կարևոր էր և կարծում եմ հաջողված էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն տեղերում որտեղ մենք չունենք գործող համայնքի ղեկավար, այդ դեպքերում մենք այս մեխանիզմով մեր թեկնածուին կնտրենք, ինչը կարծում եմ ժողովրդավարական ևս մի կարևոր ինստիտուտ է, որը մենք ներդնում ենք ՀՀ-ում: Այս օրենքների փաթեթներով նաև հնարավորություն է ստեղծվում՝ Գյումրի քաղաքի քաղաքապետի պարտականությունների պաշտոնակատար նշանակել վարչապետի կողմից»,- ասաց նա:
Վարչապետը վաղը կնշանակի Գյումրի քաղաքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին:
Նշենք, որ անկուսակացական Սարիկ Միասյանն էր հաղթել փրայմըրիզում և նա էլ արտահերթ ընտրություններում կգլխավորի ՔՊ-ի ցուցակը։