Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Խաչատրյանի անվան տրիոն ունեցել է 20-ից ավելի համերգներ Ռուսաստանի Դաշնության 21 քաղաքներում` Մոսկվայում, Ստավրոպոլում, Կիսլովոդսկում, Նիժնի Նովգորոդում, Նովոսիբիրսկում, Արխանգելսկում, Բառնաուլում, Տոմսկում, Տյումենում, Վոլոգդայում, Լիպետցկում, Մուրմանսկում, Չելյաբինսկում, Կուրգանում, Կրասնոդարում, Պերմում, Իժևսկում, Վորոնեժում և այլն, Տրիոյի հիմնադրման 25-ամյակի հոբելյանական համերգների շրջանակներում:
Համերգային ծրագրերում Խաչատյանի անվան տրիոյի երաժիշտները. Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Կարեն Քոչարյանը (թավջութակ), կատարեցին ինչպես Արամ Խաչատրյանի, այնպես էլ այլ հայ, ռուս և արևմտաեվրոպացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգային շրջագայության ընթացքում ներգրավված են եղել նաև տարբեր ֆիլհարմոնիաների նվագախմբեր, որոնց հետ միասին Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները կատարել են Բեթհովենի եռակի կոնցերտը:
Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվել են տեղի ԶԼՄ-ներում: