Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ դեմ է Ռուսաստանի տարածքի վրա ԱՄՆ հրթիռային հարձակումներին։
«Ես կտրականապես համաձայն չեմ հարյուրավոր կիլոմետրեր խորությամբ հրթիռներ ուղարկելուն, ինչո՞ւ ենք մենք դա անում: Մենք պարզապես սրում ենք այս պատերազմը»,- ասել է քաղաքական գործիչը:

Խոսելով այն մասին, թե ինչպես է նախատեսում ազդել հակամարտության ավարտի վրա՝ Թրամփը նշել է, որ Ուկրաինային օգնությունը կօգտագործի որպես Ռուսաստանի դեմ լծակ։ Սպիտակ տան ապագա սեփականատերն ընդգծել է, որ գործարք կնքելու միակ ճանապարհը Ուկրաինայից չհրաժարվելն է։

259