Հայաստանի ներկայացուցիչը նշանակվել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղի տեսուչ:

 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

 

Դեկտեմբերի 1-ին՝ Կիևում, տեղի կունենա ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) հանդիպումը։ Խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։

372