Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի ավարտել է մերձավորարևելյան շրջագայությունը Թուրքիա կատարած այցով։ Անկարայում նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը։

Բլինքենը հանդիպել է նաև  Էրդողանին՝ քննարկելու «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կայուն տարածաշրջանային համագործակցությունը» և «Սիրիայում քաղաքական անցմանն աջակցելը»:

Հանդիպումից հետո հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ «քարտուղար Բլինքենը քննարկել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ուժեղ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև ընդհանուր շահերը՝ աջակցելու Սիրիայում քաղաքական անցմանը դեպի հաշվետու և ներառական կառավարություն»:

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են Սիրիայում հակամարտող բոլոր կողմերի՝ մարդու իրավունքները, միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու, ինչպես նաև խաղաղ բնակչության և փոքրամասնությունների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը։

 

315