Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

711