Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել, որ առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։

Կարևորել եմ առաջիկայում Մոսկվայում կայանալիք ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը ոլորտային առումով ամենաընդգրկունն է և համագործակցության տեսանկյունից կարևոր հարթակ է:

Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին այս տարվա մայիսյան հեղեղումների հետևանքով Ալավերդիում ռուսական կողմի օպերատիվ արձագանքի համար, որի արդյունքում հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել երկաթուղու աշխատանքը»,- գրել է Խուդաթյանը։

240