Վարույթ իրականացնող մարմինը կորոշի համայնքային ծառայողների պաշտոնավարումը կշարունակվի՞, թե՞ ոչ: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց Araratnews.am-ին:
Հիշեցնենք՝ ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին: Նրանք կաշառք են պահանջել քաղաքացուց:
Հակոբ Կարապետյանի խոսքով՝ գործը նախաքննության փուլում է, կա անմեղության կանխավարկած, ուստի համայնքապետարանը չի կարող որեւէ քայլ անել՝ ազատել աշխատանքից համայնքային ծառայողներին:
Հակոբ Կարապետյանին հարցրինք՝ արդյոք Էրեբունու վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արման Աբրահամյանը բացատրություն պահանջել է աշխատակիցներից, խոսնակն ասաց՝ տեղյակ չէ:
Փորձեցինք պարզաբանում լսել նաև Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարից, տեղակալներից, սակայն հեռախոսազանգերին պատասխանածներն ասացին՝ տեղում չեն:
Սոնա Դավթյան