Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը սկսում է հասկանալ, որ ի հայտ է գալիս նոր միջազգային քաղաքական իրողություն, ԵՄ-ն գիտակցում է ուկրաինական հակամարտությունը լուծելու անհրաժեշտությունը։ Այս մասին Kossuth ռադիոկայանի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Երեկ (ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Բրյուսելում) բոլորը նույնպես ասացին, որ Եվրոպան միայնակ չի կարող լուծել այս հակամարտությունը»,- նշել է Հունգարիայի կաբինետի ղեկավարը՝ ուշադրություն հրավիրելով Ուկրաինայում ռազմական իրավիճակի արագ փոփոխության վրա՝ հօգուտ Ռուսաստանի զինված ուժերի։

309