Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շնորհավոր քո նոր տարին․ Այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 25-ին՝ բոլոր կայքերով։ Երկար դադարից և դեպրեսիաներից հետո հասկանալով, որ նորից կյանք վերադառնալու միջոցը դա երաժշտությունն ու արվեստն է, ցանկություն առաջացավ կատարել մի երգ, որը կնվիրվեր թե մեծերին և թե փոքրերին։ Երգը հեղինակային չէ, բայց ամբողջությամբ արտահայտում է երգչի ներաշխարհն ու էմոցիաները։ Տեսահոլովակում նկարահանվել են երկու Հայ բլոգերներ, որոնք ըստ Մ․Ք․-ի շատ կարևոր աշխատանք են կատարում մեր հասարակության համար՝ փոխանցելով դրականն ու բարին և հոգ տանում քաղաքի մաքրությանն և գեղեցկությանը։

Տեսահոլովակը նկարահանվել է Հարապետության հրապարակում։ Երաժշտության հեղինակ՝ Ronald Miller և Bryan Wells Բառերի հեղինակ՝ Ռուբեն Հախվերդյան Երգը ստեղծվել է կես դար առաջ և աշխարհին ճանաչվել է Stevie Wonder-ի կատարմամբ։ Տեսահոլովակի պրեմիերա-փակ ցուցադրությունը կկայան Դեկտեմբերի 24-ին ԱրՀվեստանոցում (Պարոնյան 16/2)։

P.S. Մ․ Ք․-ի մեծ ցանկությունն է, որ նոր տարին սկսենք մեր շուրջը բարություն սփռելով և իրար դրական էմոցիաներ պարգևելով։

639