Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հայրենադարձությունը մեր ազգային անվտանգության ծրագրի մի մասն է, ինչի շնորհիվ և հաշվին նպատակ ունենք Հայաստանի բնակչությունը զգալիորեն ավելացնել:  Այս մասին «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով քննարկման ժամանակ ասաց սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ըստ Սինանյանի՝ Լիբանանի դեպքում կա անուրանալի փաստ՝ տնտեսական ճգնաժամը, որն էլ պարզապես ավելի վատթարացավ կորոնավիրուսի պատճառով, ինչն էլ հետևանք է դարձել հայրենադարձության գործընթացի սկսվելուն։

Հանձնակատարը ասաց նաև, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում 4 մարդատար ինքնաթիռ՝ մոտ 300 հայրենադարձներով, Լիբանանից եկել է Հայաստան․

«Լիբանանահայերը մեզ զգուշացնում էին, որ այս տարի սպասեք, գալու ենք, այս ամենը մեզ ասվում էր, պարզապես COVID-ը և այս արհավիրքը արագացրին ընթացքը»։

789