Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ, բայց ոչ ռուսական շահերի հաշվին։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Կարելի է ամեն ինչ անել, եթե ցանկություն լինի, իսկ մենք երբեք չենք կորցրել այդ ցանկությունը»,- ասել է Պուտինը` պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հարցին։

Նրա խոսքով՝ միջազգային հարաբերություններում ամեն ինչ փոխվում է, անփոփոխ են մնում միայն շահերը, այս դեպքում՝ Ռուսաստանի և նրա ժողովրդի շահերը։

«Եթե մենք տեսնում ենք, որ իրավիճակն այնպես է փոխվում, որ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելու հնարավորություններ ու հեռանկարներ կան, մենք պատրաստ ենք սրան, հարցը մենք չենք, այլ իրենք, բայց միայն ոչ ի վնաս Ռուսաստանի Դաշնության շահերի»,- ընդգծել է Պուտինը։

644