Լցանավի վթարից հետո Կուբանում դելֆիններ են սատկել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կուբանում 11 սատկած դելֆին են գտել լցանավի վթարի հետևանքով նավթի արտահոսքից հետո, Ռիա Նովոստիին ասել է Delphi գիտական և բնապահպանական կենտրոնի տնօրեն Տատյանա Բելին։
«Վեցը ափին, 2-ը Նովոռոսիյսկում և մնացածը Բլագովեշչենսկայա գյուղի լողափում», - ասել է նա:
Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցի տարածքում վթարի էին ենթարկվել 2 լցանավ, որոնք տեղափոխում էին ավելի քան 9 հազար տոննա մազութ։ Մոտ 4 հազար տոննա նավթամթերքի արտահոսք էր եղել ծով։
22 Դեկտեմբեր, 2024 17:52
976